«Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը հանդիպել է Բաքվում Իրանի դեսպանի հետ

6

ՀՀ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը լուսանկար է հրապարակել և գրել.

«Բաքվում Իրանի դեսպանն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարին»:

Քաղաքագետն այնուհետև մեկնաբանություններում նշել է, որ այս անձնավորությունը տարբեր մակարդակներով հանդիպումներ է կարողանում ունենում, որովհետև հայկական կողմը չի խոչընդոտել նրա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչից էլ բխում են նրա հետակա անկաշկանդ հանդիպումները՝ անգամ Իրանի դեսպանի մակարդակով:

Նշենք, որ Թուրալ Գանջալիևը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության նոր կազմի անդամ է ընտրվել: