Ղազախստանը և Բելառուսը վավերացրել են ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

8

Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանների ստորին պալատները  վավերացրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթն ուղարկվելու է երկրի նախագահին ստորագրման համար:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին, Պուտինը ստորագրել է օրենքը: