Իսրայելի բիզնեսմենները գնում են Իսլամիստական Պետության ձեռքի տակ գտնվող տարածքները հյուսիսային Իրաքում՝ հող նախապատրաստելով շուրջ 2,000 հրեաների այդ տարածքներում վերաբնակեցնելու համար: Հաղորդում է PressTV-ին:
Իրաքի Մոսուլ քաղաքի և Նինվեի նահանգի այլ քաղաքների անշարժ գույքի գործակալությունները վաճառում են իրաքցիների հողերը ներառյալ քրիստոնեական, եզդիական և թուրքմենական համայնքներին պատկանող հողերը:
Լուր է տարածվել, որ սկզբում փոխանակման նպատակով է արվում գործարքը, իսկ հետո այդ հողրը պետք է վաճառվեն Իսրայելի բիզմեսմեններին:
Աղբյուրը հավելում է, որ ավելի քան 2,000 հրեաներ վերջերս վերադարձել են Իրաքյան Քուրդիստանի տարածք՝ վերաբնակեցվելու Իրաքի հյուսիսային տարածքներում:
Նշենք, որ Իրաքի հազարավոր քրիստոնյաններ և այլ համայքների ներկայացուցիչներ ստիպողաբար և բռնի կերպով դուրս են հանվել Մոսուլի իրենց տներից Իսլամիստական Պետության ահաբեկիչների կողմից, որոնք այսօր հրեաները գնում են:














