Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի «գրիչի գործով» նիստը հետաձգվեց

19

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց։

Նիստին ներկա չէին Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: