Հռոմի Պապ Ֆրանցիսկը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով Սանկտ Պետերբուրգում ընդունել է G20-ի գագաթնաժողովը: Տեղեկացնում է RT-ին:
Հռոմի պապը գրել է, որ միակողմանի գլոբալ շահերը արգելափակել են դիվանագիտական գործընթացները Սիրիայի կոնֆլիկտի լուծման հարցում և հանգեցրել են անմեղ մարդկանց անիմաստ բնաջնջման: «Գագաթնաժողովին ներկա գերտերությունների ներկայացուցիչներին ի սրտե կոչ եմ անում ճանապարհներ գտնել սիրիական կոնֆլիկտը հարթելու համար և մի կողմ դնել հարցը ռազմական ճանապարհով լուծելու նկրտումները»,- ասված է նամակում:














