Հնագետները հայտնաբերել են Խեթական թագավորության մայրաքաղաքի՝ Խաթուսայի 3700-ամյա վաղեմության քաղաքային պարիսպի մի մասը: Հայտնում է Hurriyet-ը:
Խեթերը 4.5 կմ երկարության քաղաքային պարիսպ էին կառուցել՝ Խաթուսան պաշտպանեու համար: «Պարիսպների մի մասն առաջին անգամ հայտնաբերվել էին պեղումների առաջին իսկ տարին՝ 1906-1907թթ-ին: Սկզբում 4.5 կմ երկարության պարսպի 700 մետրն էր հայտնաբերվել: Այս Քաղաքն ամբողջությամբ շրջապապատված է եղել հենց այս պարիսպներով»,- այս մասին ասել է Անդրեաս Սչաչները, ով Գերմանյիայի հնագիտական ինստիտուտից է և ղեկավարում է պեղումների աշխատանքները:
Հնագետը նշել է, որ պարիսպների որոշ մասերի հիմքում հայտնաբերվել են 10 գետնափոր թունելներ: «Այս թունելները կառուցվել են զինվորների համար, որ կարողանան քաղաքից դուրս գալ գաղտնի հարձակման, գրավելու կամ կռվելու համար: Պարսպի ամեն մի 20-25 կմ վրա աշտարակ կա: Խեթերը պարիսպները ժայռի վար են կառուցել ՝ քաղաքի հզորությունն ու գեղեցկությունը ցույց տալու համար»,- ասել է հնագետը: Ի դեպ, պարիսպները 10 մ բարձրություն են ունեցել:














