ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին

13

ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում այսօր ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին միաձայն երաշխավորել է վարչապետի պաշտոնի համար: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Կարեն Կարապետյանը, նա նշեց, որ հաշվի առնելով նրա գոծունեությունը ինչպես ՏԻՄ մարմնում, այնպես էլ այլ ոլորտներում, նրա կառավարչական հմտությունները, բնավորության գծերը, որոնք թույլ կտան կատարել փոփոխությունները, ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին: Սահմանադրությամբ սահմանված ժամկետում կձևավորվի նոր կառավարություն, որն իր ծրագիրը կներկայացնի ԱԺ: