ՀՀ ՌԴ դեսպանը մտադիր է զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Այս մասին դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է «Նոյան Տապան» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ իր ներկայության մասին հիշեցնի Հայաստանի տեղեկատվական դաշտում: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-ասել է Իվան Վոլինկինը:














