Հայկական կողմն ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզ» համալիրների ենթադրյալ գնմանն առնչվող տեղեկությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Մինսկի գործողություններին Երեւանի գնահատականի վերաբերյալ հարցին:
Փոխնախարարը նշեց, որ ամբողջ օրը զբաղված է եղել բանակցություններով, ուստի այս պահին այդ հարցով ամբողջական տեղեկությունների չի տնօրինում: «Եթե հաստատվի, ինչպես դուք ներկայացրիք հարցը, Հայաստանի արձագանքը բացասական և ոչ բարեկամական կլինի: Խոսքը ոչ միայն Բելառուսի մասին է, այլև բոլոր այն երկրների, որոնք մասնակցում են «Պոլոնեզ» համալիրների ստեղծմանը»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը:











