Այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի կարգախոսը՝ «Հիշում ենք և պահանջում», չի փոխվի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակզմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազամակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պիտի լինեն», – ասաց նա։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ավելացրեց, որ սա համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։











