Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանը կհատկացնի վարկ՝ էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԵՑ-ի պարտքը մարելու և որոշակի փոխառությունների համար։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքերով՝ վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը 1.5 տոկոս։
Կառավարության նիստից հետո Երվանդ Զախարյանը նշեց, որ արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա, քանի որ այն ցածր տոկոսադրույքով է՝ տարեկան ընդամենը 1,5 տոկոս:














