ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

11

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը, հայտնում է Ինտերֆաքսը:

«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողություններն այս դեպքում տանում են դեպի հակամարտության սրում»,-ասել է Զայնետդինովը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: Մասնավորապես նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Հանրապետության պաշտպանության նախարարից ստացել ենք սպառիչ տեղեկություններ զինված բախման մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է Զայնետդինովը: