Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն` Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծի հանրաքվեն նշանակում է հանրապետության Նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրենքի համաձայն` հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո: Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը կուղարկվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:











