Սահմանադրական հանրաքվեն դեռևս տեղի չի ունենա

9
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սահմանադրական հանրաքվեի անցկացմանն ու նշել, որ այս կապակցությամբ դեռևս վերջնական որոշում չկա։

«Քանի դեռ բազմամարդ միջոցառումներն իրենցից վտանգ են ներկայացնում, այդ թվում նաև հանրահավաքները, բնականաբար հանրաքվեն տեղի չի ունենա»,-ասել է Մակունցը։

Նա նաև նշել է, որ երբ վերջնական որոշում լինի, հանրության կտեղեկացնեն, քանի որ սա իսկապես կարևոր հարց է։