Հայտնի է, թե որքան կարժենա հակակորոնավիրուսային պատվաստանյութի մեկ չափաբաժինը

18

Ինչպես հայտնի է ԵՄ-ի մի շարք երկրների առողջապահության նախարարներ պայմանագիր են կնքել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության հետ՝ մեծ քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար՝ Եվրոպայի բնակչության համար։

Պարզվել է, որ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութի դիմաց վճարվելու է 750 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ արդեն հայտնի է, ու մեկ չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութը կարժենա 2,5 եվրո։ Այս մասին գրում է HaberGlobal-ը։