Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սահմանադրական փոփոխությունների քվեարկության արդյունքները։ Քվեների 99․97%-ի հաշվարկից հետո կողմ է քվեարկել ընտրողների 77․92%-ը, դեմ՝ 21․26%-ը։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։ Մասնակցությունը կազմել է 65%:
Հիշեցնենք, որ այս փոփոխություններով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա 2024 թվականին նորից առաջադրվել նախագահական ընտրություններում։














