Հայտնաբերվել է եգիպտական փարավոնի դամբարան

168

Հայտնաբերվել է եգիպտական Սոբեհոտեպ I փարավոնի դամբարանը, ով եղել է եգիպտական 13-րդ դինաստիայի առաջին թագավորը (մ.թ.ա. 1781-1650թթ.): Դամբարանը հայտնաբերել է Փենսիլվանիայի Համալսարանի թիմը Միջին Եգիպտոսում՝ Կահիրեից 500կմ հարավ: Տեղեկացնում է Theartnewspaper.com-ը:

Մասնագետներն այս փարավոնի դամբարանի հայտնաբերումը շատ են կարևորում, քանզի հենց նա է հանդիսանում 13-րդ դինաստիայի առաջին թագավորը, ով ղեկավարել է ընդամենը 3 տարի, երբ Եգիպտոսը գտնվում էր անկման փուլում: 

 Սոբեհոտեպ I-ի դամբարանը կառուցված է կրաքարից՝ բերված Տուրայից, որը մոտ է ժամանակակից Կահիրեին, իսկ նրա թաղման սենյակը կարմիր կառուցված է կվարցից: Հուղարկավորությունը ի սկզբանե կատարվել է բուրգի տակ: Գտածոների մեջ է նաև 60 տոննա կշռող կվարցե սարկոֆագը, թագավորի անունը կրող սյունակ, կա նաև Սոբեհոտեպ I-ի պատկերը, տարրաներ, որոնք պարունակում են փարավոնի ներքին օրգանները և թաղման որոշակի առարկաներ:

Դամբարանի պեղումները շարունակվում են: Եգիպտոսի հնագիտության գծով նախարարը հույս ունի, որ դամբարանը կբացվի նաև հանրության առջև:

Հայտնաբերվել է եգիպտական փարավոնի  դամբարան