Արգենտինայում պեղումների արդյունքում հայտնաբերվել են աշխարհի ամենամեծ դինոզավրի ոսկորներ։
Հնագետների կարծիքով Չուբուտ նահանգում հայտնաբերված ոսկորները պատկանում են մի դինոզավրի, որի քաշը եղել է մոտ 100 տոննա: Տեղեկացնում է BBC-ին:
Նրանց կարծիքով, սա տիտանոզավրի տեսակ է, որը եղել է բուսակեր։ Դատելով դինոզավրի կոնքային ոսկրի չափերից՝ կենդանու մարմնի երկարությունը եղել է 40 մ, իսկ հասակը՝ 20 մ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 150 ոսկոր։















