Գնահատման և թեստավորման կենտրոնը միասնական քննություններն անցկացրել է ընդունելության կարգի պահանջներին համապատասխան, արտառոց ոչինչ չի եղել: Այս մասին ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքները տրամադրել են բուհերին, վերջիններս էլ տեղադրել են իրենց կայքերում։
«Չի կարող լինել այնպես, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի, և հետո ստուգենք ու ասենք, թե դուք անբավարար գիտելիք ունեք հայերենից։ Սա անհեթեթություն է: Այսօր քննական արդյունքները ցույց են տալիս, որ մեր դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից: 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162-ը»,-ասաց Կարո Նասիբյանը:














