«Մենք լիարժեք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքը և համապատասխան ռազմավարական զսպման մեխանիզմների շրջանակներում տարածաշրջանում ապահովել հարատև անվտանգություն ու կայունություն»,- վստահեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ մատնանշելով, որ հայոց բանակը ցանկացած հարվածին ու ոտնձգությանը առօրյա կյանքում ունակ է հակադարձելու:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ միայն տեղում կարող ես հասկանալ, թե ինչպես է պետք պաշտպանվել, բայց բոլորը գործել են այնպես, ինչպես անհրաժեշտ է՝ համախմբված, ներդաշնակված կապակցված գործողություններով հետ շպրտել թշնամուն:














