Այսօր Հայաստանում շատ մեծ ծավալների են հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսպիսի կարծիք հայտնեց` նշելով, որ այդ երևույթն իր համար շատ մտահոգիչ է:
«Անկախ նրանից` պաշտոնատար անձ է, թե ոչ պաշտոնատար, մենք պետք է դադարեցնենք իրար վիրավորել, հայհոյել, առավել ևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է: Այսօր տպավորություն է, թե մարդիկ մրցում են, թե ով ավելի շատ վիրավորանք ու հայհոյանք կհնչեցնի մյուսի հասցեին», – ասաց Թաթոյանը։
ՄԻՊ-ի դիտարկմամբ հայհոյանքը սկսվում է համացանցից, բայց շատ արագ դուրս է գալիս իրական կյանք:
«Եվ մարդիկ իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ նման դեպքեր արդեն կան:











