Հայկական զորախումբը Մոսկվայում նախապատրաստվում է Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում զինվորականների նախապատրաստական քայլերթի փորձերից տեսանյութ է հրապարակել եւ կից գրառում արել.
«Մեր հաղթահասակ ու կոփված զինծառայողները… Հաղթանակի շքերթին հաշված օրեր են մնացել»։
Տեսանյութում երեւում է, որ մեր զինվորականները պաշտպանիչ դիմակներ են կրում:
[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/q8J0MFNmAYY” frameborder=”0″ width=”425″ height=”350″]














