Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան տանկային մրցումների է պատրաստվում

22

Հայաստանում տեղակայված ռուսական բազայում սկսել են պատրաստվել տանկային բիաթլոնի, որն անցկացվելու է ապրիլին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Պարապմունքներին մասնակցում է ավելի քան 200 զինծառայող և 30 միավոր տեխնիկա: Հունվարի 14-17-ը բազայի անձնակազմն արդեն իրականացրել է տանկային գումարտակի մրցման նախապատրաստման փուլերից մեկը՝ կրակելով Տ-72Բ տանկից: