Գերակայությունների գործընկերության նախագիծը նախապես համաձայնեցվել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
Հայաստանը ճանապարհ բացողի կարևոր դեր է խաղում, քանի որ այն Արևելյան գործընկերության առաջին երկիրն է, որը քննարկել է փաստաթղթի այդ նոր տեսակը, հավելել է նա։ «Ես հույս ունեմ, որ շատ շուտով այն կստորագրվի, բայց ես ցանկանում եմ հաստատել, որ բանակցություններն անցել են շատ կառուցողական և պրոդուկտիվ»,-ընդգծել է Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ երրորդ կարևոր փաստաթուղթը, որը ծրագրվում է ստորագրել Հայաստանի հետ, այսպես կոչված, Աջակցության միասնական մեխանիզմն է։ Այդ փաստաթուղթը ներկայացվել է ԵՄ խորհրդարանում։











