Հայաստանում 300 միլիարդ դրամ ազատ փող չկա. Թունյան

16
Եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։ Իմքայլական

Բաբկեն Թունյանը այս միտքը արտահայտեց՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։

Թունյանը ասաց, որ Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Նա նշեց, որ եթե խոսքը գանձապետական հաշվի մասին է, ապա այնտեղ եղած փողը մի քանի անգամ պակաս է, և այն էլ հստակ նպատակների համար է, ազատ չէ։

«Որևէ մեկին թվում է, որ ընդեղ սնդուկով փողերը դրվա՞ծ են որևէ հաշվի վրա, և մենք մեզ կրակն ենք գցել, լրացուցիչ փողի աղբյո՞ւր ենք ման գալիս»,- ասաց Թունյանը։