Հայաստանից նախորդ տարի ապօրինի դուրս է եկել 1.8 մլրդ դոլար գումար

19

«Հայաստանից նախորդ տարի դուրս է եկել 1.8 մլրդ դոլար գումար, ապօրինի, իսկ անցած տարվա բյուջեն արձանագրել է տնտեսական հետընթաց»,- Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի ներակայացման ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Մանուկյանը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանի պետական պարտքը կկազմի 5 մլրդ 340 մլն դոլար: Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի կկազմի 51 տոկոս, մեկ շնչին բաժին ընկնող պարտքի չափն էլ կկազմի 1750 դոլար:

Արամ Մանուկյանն մեջբերելով «Գլոբալ ֆինանսական ազնվություն» միջազգային կազմակերպության տվյալները՝ նշեց, որ Հայաստանից նախորդ տարի դուրս է հանվել 1.8 մլրդ դոլար գումար:

«Հայաստանից նախորդ տարի դուրս է եկել 1.8 մլրդ դոլար գումար, ապօրինի: Ապօրինի կոչվում են օֆշորների գումարները, առևտրային խախտումներով արված գործարքները, նարկոտիկի ու զենքի առևտուրը: Դա կազմում է մեր ՀՆԱ-ի 17 տոկոսը: Բոլորը շատ լավ գիտեն այդ մասին»,- հավելեց Արամ Մանուկյանը: