Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել. Շարմազանով

11

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարությանը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու է իր ներկա սահմաններով՝ առանց Ղարաբաղի, ասաց. «Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն, մենք հստակ ասել ենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են: Ես վերահաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացման մեջ, իսկ Ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյա է, որ պետք է նման հայտարություններ անի»:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ չի կարող տեղադրվել: