Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մտադիր են Արցախի հարցով հայտարարություն համաձայնեցնել, ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալությունը:
«Կարծում եմ, որ հանդիպման արդյունքներով լրագրողներին շատ մանրամասն կտեղեկացնեն», – ասել է Զախարովան:
Տեղեկացնենք, որ Զոհրաբ Մնացականյան և Էլմար Մամեդյարովը հանդիպելու են դեկտեմբերի 5-ին Միլանում:











