Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չի էլ փորձում անել, նա միայն լցնում է սեփական գրպանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված «Ստի վերջը 4» տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ պայմանավորվելու փորձ եւ փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ բոլորի հետ եւ այդ պատմությունը 100 տոկոսանոց ճիշտ էր, որովհետեւ կան մարդիկ, իսկ այդ մարդիկ շատ ավելի շատ են, քան նրանք, որոնք չեն պայմանավորվել»,-ասաց նա` նշելով, որ քրեական գործ է հարուցվել առաջին տեսանյութի վերաբերյալ, բայց չի հարուցվել երկրորդ տեսանյութի վերաբերյալ, որը վերաբերում էր մաքսանենգ ինքնաթիռին:
Մինասյանի խոսքով` պարզվում է Հայաստանից հնարավոր է մաքսանենգ ինքնաթիռ գնա, եւ դրա վերաբերյալ նույնիսկ քրեական գործ չհարուցվի. «Ինչո՞ւ չկա, որովհետեւ ՊԵԿ փոխնախագահը սարսափած զանգահարել է իր տիրուհուն եւ ասել է, որ եթե հանկարծ ինձ հացաքննեն, ես տալու եմ անուններ, ավելի լավ է՝ ինձ չհարցաքննեն: Ի դեպ, մարդկանց քանակը, որ գործընթացի մեջ թաթախված են, շատ ավելի մեծ է»:
Մինասյանը եւս մեկ հայտարարություն արեց` ասելով, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ եւ փող է աշխատում:











