Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կդառնա վրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Tass գործակալությունը։
«Խոսքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին է, որպեսզի Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կարողանա դառնալ Միության լիիրավ անդամ»,- ասել է Ուշակովը։
Նիստի ընթացքում կքննարկվի նաև Իսրայելի, Վիետնամի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության ընդլայնման հարցը:











