Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումը տեղի է կունենա մոտ ժամանակներս: Այս մասին Սոչիում հայտարարել են Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը:
Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալի աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ այն նոր թափով կաճի Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո:














