Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական միությանն ընթանում է ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը: Հայտնում է Newskaz.ru կայքը:
«Հայաստանը գործնականում արդեն մտնում է մեր կազմակերպություն: Այն ավելի շուտ կմտնի, քան Ղրղզստանը: Մնացել են որոշ տեխնիական պահեր, և մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- ասել է Իդրիսովը:











