Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ին

10

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանը:

Նախարարը մասնավորապես նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց ցավոք կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»: