Հայ վավերագրողները դիմում են ՀՀ կառավարությանը

13

Հայկական վավերագրական կինոն լուրջ հեռանկարներ ունի, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների հաջողությունները, մասնավորապես ԻԴՖԱ-ում, Լեյպցիգի փառատոնի մրցույթում, Դոկ Բարսելոնա հարթակում և այլն։
 
Այս ամենում մեծ դեր է խաղացել Եվրասիադոկ ծրագիրը: Այն Հայաստանում և տարածաշրջանում գործում է 2011 թվականից և 9 տարի շարունակ մեծ օգնություն և հրաշալի հնարավորություն է տվել հայ վավերագրողներին իրենց ֆիլմ-գաղափարները կյանքի կոչելու հարցում։

Նշենք, որ ծրագիրը 2 մասից է բաղկացած․ սցենարական զարգացման դասընթաց և դրան հետևող համատեղ արտադրության ֆորում-հանդիպումներ։

2017 թվականից ծրագրի բյուջեն ֆրանսիական կողմից կրճատվել և անհարժեշտ է հայկական կողմի ֆինանսական աջակցությունն այն իրականացնելու համար։ Ամեն տարի տարաբնույթ բարդություններ հաղթահարելուց հետո միայն հաջողում ենք ֆինանսական միջոցներ հայթայթել՝ այս կարևոր ծրագրի շարունակականությունը պահպանելու համար։

Այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, նախատեսում ենք թե՛ դասընթացը և թե՛ ֆորումն անցկացնել առցանց, ըստ այդմ մեզ ավելի քիչ ֆինանսական միջոցներ են հարկավոր այն իրականացնելու համար։

Որպեսզի մեր ձայնը լսելի դառնա, հայ վավերագրողներով, Եվրասիադոկի մասնակիցներով ֆեյսբուք սոցիալական հարթակում անցկացնում ենք #DocPR ֆլեշմոբը և ամեն մեկս մեր կողմից ներկայացնում ենք այս ծրագրի կարևորությունը, և թե ինչու այն պետք է շարունակվի։

Արևիկ Ավանեսյան
Եվրասիադոկի հայաստանյան ներկայացուցիչ


 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fvarujan.galtakyan%2Fvideos%2F3024985304227935%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]