Հայ ռազմագերին վերադարձավ հայրենիք

11

Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք:

Ինջիղուլյանը ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաև նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի: Նա նաև ասաց, որ Ադրբեջանում իրեն ծեծի են ենթարկել և ստիպել, որ խոսի այն ինչ որ ուզում են: Ինջիղուլյանի խոսքով՝ գերության ընթացքում հանդիպել է նաև ուրիշ հայ գերիների, բայց անուններ չնշեց: