Համոզված եմ, որ էլեկտրաէներգիայի 17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է. Շարմազանով

10

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադարձավ էլէկտրաէնէրգիայի սակագնի թանկացման հարցին:

«Ես գրեթե համոզված եմ, որ այդ 17 դրամով թանկացնելու առաջարկը մերժվելու է պատգամավորների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Համենայնդեպս՝ մասնագետների առաջին գնահատականներն այն են, որ այդ 17 դրամը շատ է: Որևէ մեկի համար թեկուզ մեկ դրամի թանկացումը ցանկալի չէ, սակայն կա նաև օբյեկտիվ թանկացում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը նշեց, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատուն երկրի իշխանությունն է, այս պարագայում Հանրապետական կուսակցությունը չի խուսափում պատասխանատվությունից: «Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ դեմ եմ անհարկի թանկացումներին»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: