Հալեպում անհանգիստ է եղել նաև երեկ։ Տեղի ժամանակով 16։30-ին Նոր գյուղի Սուրբ Երրորդության (հայտնի է Զվարթնոց անվամբ) մոտակայքում յոթ արկ է պայթել։
Դրանք ընկել են բնակելի շենքերի տանիքների և տների վրա։ Հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով հայ երիտասարդ տղա և աղջիկ են վիրավորվել, վիրավորվել են նաև տեղացի մայր ու որդի։
Զոհերի մասին ավելի հստակ տեղեկություններ չկան։
Արկերից մեկի թիրախը դարձել է Սուրբ Երրորդություն կաթողիկե եկեղեցին։ Արկը հարվածել է եկեղեցու գմբեթին։
Հրասանդի արկերից մեկն ընկել է մի հայի բնակարանի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարելու են շտապել հայ երիտասարդները՝ մինչև հրշեջների ժամանումը։
Հրթիռակոծության հետևանքով շրջակա բնակարանները ծանր վնասներ են կրել և սարսափ առաջացրել բնակչության շրջանում։














