Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է վիրավորվել

16

Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա այսօր կեսօրից հրթիռակոծություն է սկսվել: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, վկայակոչելով Հայաստանի գլխավոր հյուպատոսին, նշել է, որ Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է վիրավորվել: 

Բալայանի խոսքով՝ հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասեր՝ ազգականների մոտ, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: