Կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ամենաանվտանգ տեղը ՔԿՀ-ներն են. Բադասյան

5

Այս պահի դրությամբ, երևի թե, կորոնավիրուսից պաշտպանվելու առումով ամենաանվտանգ տեղը քրեակատարողական հիմնարկներն են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ժամանակավոր ռեժիմով բաց չեն թողնում ազատությունից զրկվածներին, քանի որ շատ երկրներում կա նման պրակտիկա, նախարարն արձագանքեց.

«Նման պրակտիկա կա այն երկրներում, որտեղ գերբեռնվածության խնդիր կա»:

Նախարարն ասաց՝ որևէ անհրաժեշտություն չկա դատապարտյալներին ժամանակավոր ռեժիմով բաց թողնելու։