Կորոնավիրուսից մահացածներից 1-ը կին է, 6-ը՝ տղամարդ

7

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: