Կորոնավիրուսի ևս մի ախտանշան է բացահայտվել

14

Կորոնավիրուսով հիվանդացած բոլոր մարդկանց մոտ պարտադիր է դառնում արյան մեջ հեմոգլոբինի պարունակության մակարդակի ստուգումը։

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», իտալացի գիտնականները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի ծանր տարբերակով հիվանդացածների մոտ հեմոգլոբինի մակարդակը նվազում է։ Սա արդեն լուրջ անհանգստացնող հանգամանք է։ Պատճառն այն է, որ այդ դեպքում, որոշ հիվանդների համար արհեստական շնչառական սարքերը կարող է չօգնեն։