Կորոնավիրուսի մեծ բռնկում Գյումրու կարի 2 արտադրամասերում

9

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո, երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։

«Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և՛ «Լենտեքսում», և՛ «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետի փոխանցմամբ` երկու ընկերություններում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են։ «Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել առայժմ չաշխատել երկշաբաթյա ժամկետով, իսկ «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։