Ազգային ժողովում իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որի համաձայն.
1)բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,
2) փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:
3) Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 և 100 հազար դրամ:
4) տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:
5)դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչկական կամ դատական կարգով այլևս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:
Ակնհայտ է, որ գործ ունեք Սահմանդրության 78-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված համաչափության և որոշակիության սկզբունքների խախտման հետ:
Հ.Գ. Իշխանությունը այս նախագծում օգտագործել է հենց «դիմակ կրել» բառը, ինչով ապացուցել է իմ նախկինում արած պնդումն առ այն, որ դիմակ կրելու մինչև այժմ գործող պահանջը և դրա տուգանքները ապօրինի էին:
Կոչ եմ անում զերծ մնալ այս հանցավոր նախագծի ընդունումից:











