ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ դիմեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ նշելով, որ պետք է դիմակ կրելու կարգի մասին ժողովրդին իրազեկել:
«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս: Այն, որ մարդկանց արդեն տուգանել եք, որ էլի տեղյակ չեն եղել, կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում կայացվեր, որ չեղարկվեր՝ 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,- ասաց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց՝ քաղաքացիներն իրազեկվում են ԶԼՄ-ներով, սակայն արտակարգ դրության, այդ թվում, օրինակ՝ ռազմական դրության ժամանակ, որոշումներն այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է դրանք հասցնել յուրաքանչյուրին:











