Լևոն Բ-ի օրոք հատած ոսկյա մետաղադրամը հանվել է աճուրդի

62

Կիլիկիայի Ռուբինյանների արքայատոհմից Լևոն Բ-ի (1198-1219թթ.,) օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը հանվել է առցանց աճուրդի։

Ինչպես նշում է coinarchives.com կայքը, բացառիկ նմուշը, որի վաճառքը կայանալու է հունվարի 5-ին, կրում է գահին բազմած Լևոն արքայի պատկերը` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: 19.5 մմ տրամագծով, 2.46 գր քաշով մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը:

 Նշվում է, որ Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում» ներառված մետաղադրամի մեկնարկային գինը 50.000 դոլար է: