Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

8

Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանը որոշել է Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտել։

Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։

Նշենք, որ Ղազարյանը Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։