Հայաստանում արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգվեց

5
ՀՀ կառավարության արտահերթ նիստն է ընթանում, օրակարգում է՝ արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

Ըստ կառավարության՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Նախագծում, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշված է, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
 
Նա նաև նշեց, որ վերացելու են այլ երկրների հետ ունեցած հակահամաճարակային սահմանափակումները և անհրաժեշտության դեպքում առողջապահության նախարարը կարող է սահմանել սահմանափակումներ:
 
Հարցը դրվեց քվեարկության և միաձայն անցավ: Ըստ այդմ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: