«Գենդեր» բառը հանեցին, բայց միևնույն է, «գենդերի» գաղափարախոսությունը կշարունակի ապրել

36

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է, հաշվի առնելով հասարակության և Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը, օրենքից հանել «գենդեր», «գենդերային» և համանման այլ հասկացությունները:  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սույն օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, բայց կառավարությունը մերժեց այս նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ խնդրին առավել համապարփակ լուծում կտա արդեն իսկ հավանության արժանացած օրինագիծը: