Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը

7

Horizon Weekly-ի փոխանցմամբ՝ Կանադայի Սենատը մայիսի 13-ին վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ վերահաստատելով 2002 թվականի հունիսին ընդունված բանաձևը:

 «Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Կանադան հավատարիմ է մնում իր սկզբունքներին, որոնք մենք տարածում ենք ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի ցանկանում առերեսվել իր անցյալին, կանգնած է սեփական պատմությունից ազատվելու փորձերը տապալելու լուրջ վտանգի առաջ»,- նշել է սենատոր Թանհ Նաի Նգոն իր հայտարարության մեջ: