Կաթողիկոսի և այլ հոգևորականների գործողությունները թող մնան նրանց խղճին. նախարար

8
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարակայի դասավանդմանը: Այս մասին նախարարը հայտնել է Azatutyun.am-ի եթերում:

«Առարկայի լինել-չլինելու հետ կապված քննարկումները բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք են դարձել: Օրինակ, հնչում են տեսակետներ, թե ներկայիս իշխանությունը լավ հարաբերություններ չունի Հայ առաքելական եկեղեցու հետ: Կարծում եմ՝ քաղաքական գործընթացներում կաթողիկոսի և այլ հոգևորականների գործողությունները և հայտարարությունները թող մնան նրանց խղճին, նրանց սեփականությունն են և իրենք դրա համար թող պատասխան տան: Ինչ վերաբերում է պետությանն ու իշխանությանը, մեր իշխանությունը որևէ խնդիր չունի Հայ առաքելական եկեղեցու հետ: Մեր իշխանության մեջ և Կառավարությունում չեմ կարող ասել, որ բոլորը, բայց գիտեմ, որ շատերը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են և ուզում են, որ մեր եկեղեցին լինի շատ ուժեղ, որովհետև այն մեր պատմության, իրականության և ապագայի անբաժանելի մասն է»,- նշել է նա: